Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելաս»-ին:
Հանդիպման հաշիվը գեղեցիկ հարվածով բացեց Օլիվիե Ժիրուն, որին գոլով պատասխանեց Ուորդը:
Երկրորդ խաղակեսում տանտերերի ֆուտբոլիստ Դելանին պատահմամբ գրավեց սեփական դարպասը և հաղթանակ պարգևեց Արսեն Վենգերի թիմին:






































