Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի` կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 30-35 մլն եվրո:
Բացի այդ, գործարքի մեջ կընդգրկվի Ֆաբիու Կոենտրաուն, ով վարձավճարով հանդես կգա «Ինտեր»-ում:







































