Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Տոտենհեմ»-ի հետ կայանալիք հանդիպման նախօրեին The Daily Mail-ին տված հարցազրույցում նշել է, որ Իսպանիայում 3 տարի մրցանակ չնվաճած մարզչին անպայման հեռացրած կլինեին:
«Իսպանիայի առաջնությունում հանդես եկող գրանդ ակումբների մարզիչները երեք մրցաշրջան մրցանակ չնվաճելու դեպքում անպայման կհեռացվեն պաշտոնից, դա վերաբերում է թե՛ Գվարդիոլային, թե՛ Մոուրինյոյին և թե՛ Էմերիին: Սակայն «Արսենալ»-ում արժեքները բոլորովին այլ են: Մեր թիմը պարբերաբար հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, առաջնությունում մինչև վերջ պայքարում է չեմպիոնության համար, մենք հրաշալի կազմ ունենք, «Արսենալ»-ի ֆինանսական վիճակը նույնպես գերազանց է: Մենք շատ լավ ենք խաղում, սակայն 2007 թվականից ի վեր ոչ մի մրցանակ չենք նվաճել: Կարծում եմ, որ շուտով կգա պահը, երբ մեզ համար էլ առաջնայինը մրցանակ նվաճելը կլինի:









































