LG ընկերությունը մշակում է նոր «խելացի» ժամացույցներ՝ Android Wear օպերացիոն համակարգով: Նախագիծը կրում է Nemo կոդային անվանումը:
Նշվում է, որ սարքավորման հիմնական առանձնահատկությունը էկրանի պիքսելների ռեկորդային խտությունն է: Հայտնի է, որ էկրանի թույլատրելի կետայնությունը 480×480 է, ինչը մոտ 1.3 դյույմ անկյունագիծ չափի դեպքում 300-400 ppi արդյունք է տալիս:
Չնայած որ սմարթֆոնների համար 400 ppi-ն ռեկորդ չէ՝ սմարթ ժամացույցների համար այն շատ բարձր ցուցանիշ է: Այս դեպքում էկրանի վրայի պատկերը՝ զգացողություններով և ընկալմամբ, չպետք է տարբերվի ավանդական թվատախտակի համարժեքից:











































