Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ ընթանում է Անժելա Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
38-ամյա Անժելան մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2014 թվականի օգոստոսի 11-ին Անժելա Մ.-ն Գյումրիի ոստիկանությունում հաղորդում է տվել, թե երկու օր առաջ՝ օգոստոսի 9-ին, «Դրախտ» շոգեբաղնիքում չորս կոնկրետ երիտասարդներ իրեն ծեծել ու բռնաբարել են: Իսկ երիտասարդներից մեկը՝ Ա.-ն, ծեծելուց և բռնաբարելուց հետո նաև բռնություն է գործադրել ու իրենից հափշտակել է 200 հազար դրամ գումար:
Անժելա Մ.-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































