Նյու Յորքում «լեգեոներների հիվանդությամբ» վարակվածների թիվը հասել է 124-ի: Այս մասին հաղորդում է BNO News-ը:
Վարակվել են հիմնականում տարեց մարդիկ, ովքեր բացի դրանից՝ ունեցել են նաև այլ հիվանդություններ: Նշվում է, որ ինֆեկցիայի օջախը գտնվում է Բրոնքս շրջանում՝ քաղաքի հյուսիսում:
Հիվանդության մանրէները հայտնաբերվել են տեղի մի քանի հիվանդանոցներում և առևտրի կենտրոնում:











































