Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ 24-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ նոր պայմանագիր ստորագրելու հերթական առաջարկը:
Ըստ նոր պայմանագրի՝ Դե Խեայի տարեկան աշխատավարձն աճելու էր 2.3 մլն եվրոյով՝ հասնելով մոտ 7.5 մլն-ի:
Այդուհանդերձ, իսպանացի դարպասապահը վերջնականապես որոշել է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, որն ակտիվորեն հետաքրքրվում է նրա ծառայություններով:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան մեկնարկային 2 տուրում մնացել է պահեստայինների նստարանին:









































