Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը:
Առաջարկում ենք ասուլիսին հետևել հենց Ազատության հրապարակից:
Նշենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է մարտի 10-ից հայտարարած հացադուլը, վախադուլն ու կեղծիքադուլը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ամենայն հավանակնությամբ այսօրվա ասուլիսում կանդրադառնա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, որտեղ Ս. Սարգսյանը ներկայացրել էր նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































