Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի շրջանակներում «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ ընդունել էր Երևանի «Ուլիս»-ին, որի նկատմամբ առավելության է հասել 3:0 հաշվով:
Կապանցիները բոլոր գոլերը խփել են առաջին խաղակեսում: «Գանձասար-Կապանն» առաջին հաղթանակն է տարել ընթացիկ մրցաշրջանում, իսկ «Ուլիս»-ը կրել է երրորդ անընդմեջ պարտությունը:
«Գանձասար-Կապան» – «Ուլիս»՝ 3:0
1:0 Նարեկ Բեգլարյան (6’), 2:0 Նարեկ Բեգլարյան (12’), 3:0 Ացամազ Բուրաև (42′)









































