«Մանչեսթեր Յունայթեդ»-ը թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային նոր՝ բարելավված պայմաններով պայմանագիր է առաջարկում: Ակումբը չի ցանկանում հրաժարվել փորձառու դարպասապահի ծառայություններից:
Նշվում է, որ «կարմիր սատանաներ»-ը Դե Խեային 6-ամյա պայմանագիր են առաջարկել, որի համաձայն նա 14 մլն եվրո կստանա՝ 6 տարիների ընթացքում: Դա ավելի է, քան «Ռեալ»-ի առաջարկը:
Սակայն դարպասապահը հրաժարվել է ստորագրել նոր պայմանագիրը:











































