Korrespondent.net-ի փոխանցմամբ` Hubble աստղադիտակը Երկրին փոխանցել է «քաոսային» գալակտիկայի լուսանկարները, որը հայտնի է NGC 428 անվանմամբ: Այդ մասին հայտնել է NASA-ն:
Խոսքը պարույրաձև գալակտիկայի մասին է, որը գտնվում է Կետի համաստեղությունում` Երկրից մոտ 48 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Լուսանկարներում NGC 428-ի կառուցվածքը երևում է ավերված, ինչն աստղագետների կարծիքով մեկ այլ գալակտիկայի հետ բախման հետևանք է:









































