Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման չի պատրաստվում հուսահատվել այն պատճառով, որ վերջերս հաճախ չի գրավում մրցակիցների դարպասները:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը գոլ է հեղինակել Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 28–րդ տուրի շրջանակներում «Մալյորկա»-ի դեմ կայացած տնային խաղում, սակայն խաղադաշտ է դուրս եկել միայն երկրորդ խաղակեսում:
«Թիմում հարձակվողներ կան, և յուրաքանչյուր խաղում խաղադաշտ է դուրս գալիս նրանցից մեկը: Ես ֆուտբոլ եմ խաղում, որպեսզի մասնակցեմ բոլոր հանդիպումներին: Երջանիկ եմ, երբ հաջողվում է խաղադաշտում անցկացնել 90 րոպե: Եթե խաղում եմ 60 րոպե, գոլ եմ հեղինակում, բայց միևնույն ժամանակ գրեթե չեմ դիպչում գնդակին, տուն եմ վերադառնում անբավարվածության զգացումով: Սակայն ես չեմ կասկածում իմ ուժերին և վստահ եմ, որ շատ գոլեր կհեղինակեմ»,- նշել է ֆրանսիացին:








































