Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքի դատարանը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ պաշտպանության նախարարության կապալառու ընկերության աշխատակցի նկատմամբ իր չինացի սիրուհուն գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Համաձայն հրապարակված տեղեկությունների, որոնք տրամադրել է Հոնոլուլուի շրջանային դատարանը, 59-ամյա Բենջամին Պիրս Բիշոփը մեղադրվում է նրանում, որ նա անցած տարվա մայիսին իր 27-ամյա ընկերուհուն նամակ է ուղարկել, որում եղել են Միացյալ Նահանգների միջուկային զինանոցների, ինչպես նաև ԱՄՆ-ի ու այլ պետությունների հետ հարաբերությունների մասին տեղեկություններ:
Ամբողջ տեղեկությունը համարվել է պետական գաղտնիք:
Ըստ գործակալության՝ Բիշոփին կասկածում են նաև նրանում, որ նա անցած տարվա սեպտեմբերին այդ կնոջ հետ հեռախոսազրույցում գաղտնի տեղեկություն է հաղորդել ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային զինանոցի և միջին ու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների մասին:
Չինուհու հետ տղամարդը ծանոթացել է 2011թ. Հավայան կղզիներում՝ պաշտպանության հարցերին նվիրված համաժողովի ժամանակ:
Դատարանը ենթադրում է, որ տղամարդը ինտիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Ներկայում կնոջ գտնվելու վայրն անհայտ է:











































