Կատարյան Al-Jazeera հեռուստաալիքը գործարկում է ֆրանսերեն տարբերակ, հաղորդում է France Internationale ռադիոկայանը:
Այս մասին երկուշաբթի հայտարարել է հեռուստաընկերության ղեկավար շեյխ Ահմադ բեն Ջասեմ Ալ-Թանին Դոհայում անցկացված ֆորումում: Նրա խոսքով՝ ֆրանսերենով հեռարձակման նպատակը «Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բարեկամական ժողովուրդների միջև մշակութային կապերի հաստատումն է»:
2012թ. ամռանը Al-Jazeera-ն Ֆրանսիայում գործարկեց մարզական արբանյակային BeIn Sport և BeIn Sport 2 հեռուստաալիքները: 2013թ. հունվարին Al-Jazeera-ն ձեռք բերեց ամերիկյան Current TV հեռուստաալիքը, որի համասեփականատերերից էր ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը:
Al-Jazeera հեռուստաընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Դոհայում, հիմնվել է 1996թ. Կատարի էմիրի հանձնարարությամբ: Հեռուստաընկերությունն ունի մի քանի հեռուստաալիք, մասնավորապես վավերագրական ֆիլմերի, մարզական և մանկական ալիքներ:








































