Երեկ երեկոյան հարձակվել են Հիմնադիր խորհրդարանին աջակցելու նպատակով Հայաստան եկած երիտասարդներից մեկի՝ Սյուզի Գևրոգյանի վրա:
Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Հիմնադիր խորհրդարանը նշելով, որ տուն վերադառնալիս Սյուզի Գևորգյանի վրա հարձակվել են երկու երիտասարդ տղամարդիկ, հարվածներ են հասցրել նրան, սպառնացել են, այնուհետև դիմել են փախուստի:
«Սյուզի Գևորգյանը բնակվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասում: Նա Հիմնադիր խորհրդարանին աջակցելու նպատակով Հայաստան եկած երիտասարդներից մեկն է:
Վերջին օրերի ընթացքում Սյուզի Գևորգյանը զբաղված է եղել Համահայկական խաղերին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելով և թռուցիկներ բաժանելով։ Այդ ընթացքում ոստիկանները մշտապես հետևել են Սյուզի Գևորգյանին և պարբերաբար փորձել են խոչընդոտել նրան»,-նշվում է հաղորդագրությունում: