Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են «ռոբոտ-մայր», որն ընդունակ է առանց մարդու միջամտության և համակարգչային խթանման ստեղծել փոքր ռոբոտներ, հայտնում է itbusiness.com.ua-ը:
Դրանից հետո «ռոբոտ մայրը» նրանց փորձարկում է, ընտրում է նրանցից ամենաուժեղներին և միայն նրանց թողնում «կենդանի»:
Այդպիսի ռոբոտ ստեղծելուց հետո գիտնականները նրան տվել են առաջադրանք` ստեղծել խորանարդներից և շարժիչից շարժվել կարողացող ռոբոտ: Փորձի ժամանակ «ռոբոտ մայրը» պատրաստել է 10 տարբեր «երեխաների» և ստուգել է A-ից B կետ տեղափոխվելու նրանց արագությունը: Ամենաարագները ապրել են, մնացածները քանդվել են և նորից կառուցվել:











































