«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանն այսօր միասին մի քանի օրով մեկնելու են Դուբայ՝ հանգստանալու: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, այս երեք օլիգարխները Դուբայ են մեկնում նույն կազմով և կրկին՝ ընտրություններից առաջ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ նրանց հանգիստը բավական քաղաքականացվեց, և մեկնաբանություններ եղան, թե օլիգարխները Հայաստանում իշխանություն փոխելու քննարկումներ են անում: Մինչդեռ նրանք պարզապես հանգստանում էին Դուբայում: Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից ճշտել ստացած լուրի իսկությունը: «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց խոսնակը:











































