Twitter-ի հիմնադիրներից Ջեք Դորսին չի բացառում, որ կմասնակցի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաընկերությանը:
Խոսքը ոչ թե 2013թ.-ի ընտրությունների, այլ ավելի երկարատև հեռանկարների մասին է:
Forbes ամսագրի կողմից կազմված 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշային աղյուսակում Դորսին զբաղեցրել է 392-րդ տեղը: Այս ցուցակում հայտնվելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 1.2 մլրդ դոլար կարողություն: