Օգոստոսի 12-ին Կարա Դելևինը 23-ամյակը նշել է իր լավագույն ընկերների ընկերակցությամբ՝ գրում է Spletnik.ru-ն:
Կարան այժմ նկարահանումների է Կանադայում, ուստի «աջակցության խումբը»՝ Սյուքի Ուոթերհաուսի գլխավորությամբ, թռչել է նրա մոտ ուղիղ Տորոնտո: Մոդելին շնորհավորելու են գնացել նաև իր գործընկերուհի Կլարա Փեյջեթը, հեռուստահաղորդավարուհի Փոփի Ջեյմին և նրա ենթադրյալ զուգընկերուհի Էնի Քլարքը:
Աղջիկները կրել են CD23 մակագրությամբ մարզաշապիկներ և գնացել՝ նվաճելու գիշերային քաղաքը: Լուսանկարներից մեկի մակագրությունը հուշում է, որ նրանք տարեդարձը նշել են տեղի գեյ-ստրիպտիզ ակումբներից մեկում:

















































