Լիբանանյան «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալան օգոստոսի 14-ին ելույթ է ունեցել` նվիրված Լիբանանյան երկրորդ պատերազմի իններորդ տարեդարձին, հայտնում է newsru.co.il-ը:
Նասրալան մասնավորապես հայտարարել է, որ իսրայելական բանակը չունի ռազմավարական պլան, որը թույլ կտար հաղթանակ տանել Լիբանանում:
Առաջնորդի խոսքերով՝ 2006 թվականի պատերազմը հանգեցրել է բանակի ռազմավարական ուսմունքի փոփոխության և ցույց է տվել, որ հնարավոր է հաղթել կանոնավոր բանակին: Նա հայտարարել է, որ պատերազմը ավարտվել է «դիմադրության ուժերի կողմից իսրայելյան ռեժիմի լիակատար ջախջախմամբ»:
Հասան Նասրալան նաև ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է քանդել Իրաքը և Սիրիան ԴԱԻՇ-ի օգնությամբ, ինչպես նաև ուզում է նոր սահմաններ գծել տարածաշրջանում:








































