Հետախույզները վստահ են, որ Դմիտրի Կարյագինը համոզել է Հայրենական մեծ պատերազմի վետերան տատիկին` Զոյա Անաստասենկոյին, վաճառելու բնակարանը, վերցրել է ստացված 800 հազար ռուբլի գումարը, որից հետո սպանել է տատիկին: Այդ մասին հայտնում է informator.su-ն:
Ավելի ուշ նա քննիչներին պատմել է, որ տատիկի մարմինը թաքցրել է Զաինսկի ծայրամասում գտնվող ավտոտնակի նկուղում: Նույն տեղում գտնվել է նաև սպանության գործիքը` մուրճը:









































