ԱՄՆ-ը պետք է զինի Ուկրաինային և օգնություն ցուցաբերի զինված ուժերի նախապատրաստության հարցում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու Ջեբ Բուշին:
«Մենք պետք է երաշխավորենք, որ զինում և նախապատրաստում ենք Ուկրաինայի զինված ուժերին»,- Այովա նահանգում իր ելույթի ժամանակ ասել է Բուշը:
Նրա խոսքերով` «ուկրաինացիները ներխուժման են ենթարկվել, նրանց երկրի տարածքի մի մասը դեռևս բռնազավթված է ռուսամետ ուժերի կողմից»: «Մենք պետք է ապահովենք Ուկրաինային աջակցությունը բարեփոխումների շարունակության առումով»:











































