Իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կարիերան կշարունակի «Վիլյառեալ»-ում:
Նախորդ մրցաշրջանը «Տոտենհեմ»-ում անցկացրած Սոլդադոն երեք տարվա պայմանագիր է կնքել «դեղին սուզանավ»-ի հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 30-ամյա իսպանացին բուժզննում է անցել «Վիլյառեալ»-ում և պատրաստ է պայմանագիր կնքելուն:






































