«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հարգանքով է վերաբերում իր գործընկեր Ժոզե Մոուրինյոյին: Չիլիացի մասնագետը պատրաստ է սեղմել մրցակիցների գլխավոր մարզչի ձեռքը ՝Անգլիայի պրեմիեր լիգայի շրջանակներում կիրակի օրը կայանալիք խաղից առաջ:
«Որոշ երևույթների տարբեր մոտեցում ունենք: Բայց ես միշտ պատրաստ եմ սեղմել Մոուրինյոյի ձեռքը: Թիմում որոշակի խնդիրներ ունենք, սակայն հիանալի ենք նախապատրաստված խաղին:
Ագուերոյի մասին կասեմ, որ նա ամբողջ շաբաթ աշխատել է առանց խնդիրների»,- Daily Mail-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:








































