Ամերիկյան Big Mama’s and Papa’s պիցցերիան, որը գտնվում է Լոս Անջելեսում, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին հայտնում է kedem.ru-ն:
Ռեստորանի մշտական կերակրացանկում հայտնվել է աշխարհի ամենամեծ պիցցան (137×137 սմ):
Նման չափաբաժինը բավարար է 100 մարդ կերակրելու համար: Պիցցայի արժեքը 200 դոլար է: Նրանք, ովքեր կցանկանան, որ պիցցայի բաղադրությունը փոխվի, ավելի թանկ կվճարեն:







































