Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Սերժ Սարգսյանը որոշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելելու

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում այսօր երեկոյան հանդիպում է ունեցել հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը ներկա է եղել նախագահի հետ հանդիպմանը և հարցեր ուղղել նրան:

«Ազատություն» ռադիոկայան. – Պարոն նախագահ, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, և նրանք հիմա հավատացած են, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում և կանգնել են նրա մեջքին` հանրահավաքային պայքարի տեսքով: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն քանի օր է նստած է հացադուլի: Դուք պատրաստվո՞ւմ եք արդյոք այցելել նրան Ազատության հրապարակում, և եթե այո, ապա ինչպիսի՞ առաջարկներով:

Սերժ Սարգսյան. – Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են և բազմապիսի: Նախ ուզում եմ որոշակի ճշգրտում կատարել Ձեր ասածի մեջ, բայց նախքան այդ ցանկանում եմ շնորհավորել «Ազատություն» ռադիոկայանի 60-ամյակի կապակցությամբ: Կարծում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանն էլ է տոնում ամյակները:

Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետևյալում. Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում և հրապարակներում են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչև վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ` 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը: Երեք միլիոնի մոտ ենք, 30 հազարը` մեկ տոկոս, 3 հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետև հրապարակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և բոլոր բարեգործները, և բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից և իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի:

Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք` 2008 թվականին մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր 300 հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների 10 տոկոսը: Որտեղ 10 տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու` մարդկանց ասածների մեջ: Իմ խորին համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում` հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետև բանակցություններ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով` մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի (և դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձևեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանդրության վրա, ապա, ապա, ապա… Ես երբեք, որևէ անգամ, ի տարբերություն շատ շատերի ոչ կեղծ երդում եմ տվել, ոչ կեղծ բարևներ եմ շռայլել, ոչ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ոչ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ:

«Ազատություն». – Պարոն նախագահ, հիմա ասացիք, որ չեք գնա Ազատության հրապարակ: Դա Ձեր դիրքորոշումն է, Ձեր իրավունքն է:

Սերժ Սարգսյան. – Իսկ դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր:

«Ազատություն». – Իսկապես չգիտեմ… Ինքը այնպիսի վիճակում է, որ, կարծում եմ, կարելի էր գնալ: Որպես երկրորդ արդյունք արձանագրած նախագահի թեկնածու, կարելի էր գնալ և տեսնել, թե ինչպես է զգում իրեն:

Սերժ Սարգսյան. – Այդ տեսնելու հետ ես խնդիր չունեմ: Եթե ես ամեն ինչը պետք է տեսնեմ, որ դրա մասին տեղեկատվություն ունենամ, կամ կարծիք կազմեմ, ես չեմ հասցնի: Դրա համար կան հատուկ պաշտոնյաներ, ովքեր այդ խնդրով զբաղվում են: Ես ուղղակի, քանի որ այդպես պնդում եք, Ձեզ սփոփելու համար ասեմ, որ ես կապը չեմ կորցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և նրան վերջերս արել եմ առաջարկություն` իր ասած թեմայով: Եթե հիշում ես, ես մեր հանդիպման մասին խոսելիս ասացի, որ ես նրան առաջարկեցի իր գաղափարները դնել թղթի վրա և ուղարկել ինձ, ես էլ իմ գաղափարները դրեցի թղթի վրա, որ ուղարկեմ նրան: Բայց ինչպես միշտ ես իմ խոսքին հավատարիմ մնացի, իմ գաղափարները դրեցի թղթի վրա, ուղարկեցի նրան, իսկ նրանից դեռևս թուղթ չեմ ստացել: Ես նրանից մենակ հոխորտանքներ եմ լսում Ազատության հրապարակում` տեղ-տեղ համեմված անպարկեշտ բառերով: Եթե կոնկրետ առաջարկություն հնչի, ես կոնկրետ պատասխաններ կտամ: Երկխոսությունը չի կարող մարդը միայնակ անել: Չի կարելի միայնակ բանակցել… Պիտի գործընկեր ունենաս: Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պիտի առաջարկություն լսել և ոչ թե ասես` եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Ես էլ կարող եմ այլ ձևակերպումներ հնչեցնել…

«Ազատություն». – Իսկ ի՞նչ կա այդ առաջարկներում, որ ուղարկել եք, եթե գաղտնիք չէ:

Սերժ Սարգսյան. – Որևէ գաղտնիք չկա: Ես շատ եմ մտածել` ինչ համապետական միջոցառում կարող է լինել: Դուք էլ ինձ օգնեք: Ասեք մի համապետական մեծ միջոցառում, որ կարող էր բավարարել 37 տոկոս քվե ստացած եւ երկրորդ տեղը գրաված թեկնածուին… Ես էլ մի քիչ մտածեցի և գտա, որ կարող էինք մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել և ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ խորհրդում կընդգրկեր հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի ռազմավարություն մշակի սահմանադրական փոփոխությունների, այնուհետև այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն` լուրջ աշխատանք տանեն և դնեն հանրաքվեի: Եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք, որ մենք ընդունում ենք Սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչև այդ աշխատանքը անելը յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է, հրապարակային դարձնելը և պահանջներ ներկայացնելը ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ… Այստեղ նորից ուզում եմ այդ խնդրին անդրադառնալ` համամասնակա՞ն, թե՞ համամասնական և մեծամասնական, խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական…մարզպետները ընտրելո՞ւ միջոցով, թե՞ նշանակելու և այլն, և այլն: Սրանք բոլորը թեմաներ են, որ պետք է քննարկվեն ոչ թե հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագեների մակարդակով:

«Ազատություն». – Դուք Ձեր առաջարկն ուղարկե՞լ եք:

Սերժ Սարգսյան. – Իհարկե: Ես հասկանում եմ, հաջորդ հարցն ես ուզում տալ, բայց մի քիչ անհարմար ես զգում: Թե ինչ պատասխան եմ ստացել, ասեմ, մենակ աթոռից չընկնեք. Ստացել եմ պատասխան այսպիսի խաչի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում