Պարզվում է՝ iPhone-ի և Android-ի տերերը բավական տարբեր ճաշակներ ունեն: Եվ դա վերաբերում է ոչ միայն բջջային հեռախոսներին՝ հայտնում է travelnews24.ru-ն:
Վերջերս պարզվել է, որ նրանք, ովքեր iPhone են նախընտրում, շատ ավելին են պահանջում հյուրանոցների սպասարկումից և հանգստի որակից: Այս բջջային հեռախոսների տերերը պատրաստ նե 20%-ով ավելի ծախսել հյուրանոցում, քան Android օգտագործողները: Apple-ի արտադրանքի սիրահարները պատրաստ են հյուրանոցում ծառայության համար 100 եվրոյից ավելի ծախսել, մինչդեռ Android-ի տերերը նախընտրում են չանցնել 100-ի սահմանը: Բացի այդ՝ iPhone-ի սիրահարները հաճախ հինգաստղանի հյուրանոցներն են նախընտրում, իսկ Android-ի տերերը՝ 3-աստղանի:
iPhone-ի տերերը սիրում են Կանն մեկնել, իսկ Android ունեցողներին ավելի շատ Բրյուսելն է դուր գալիս:









































