Փրկարարները Չինաստանի Տյանցզին քաղաքում չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյուններից հետո մեկ փրկվածի են գտել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին:
«Ուրբաթ, ժամը 7:05-ին, պայթյունից հետո 1 փրկված է գտնվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալներով՝ հայտնի էր 50 մարդու մահվան և 701 վիրավորի մասին, որոնցից 71-ը՝ ծայրահեղ վիճակում: Եվս 21 մարդ համարվում է անհետ կորած:
Ruihai Logistics լոգիստիկ ընկերության պահեստում չորեքշաբթի, ժամը 23.30-ին, 30 վայրկյան տարբերությամբ որոտացել է 2 հզոր պայթյուն: Պայթյուններից հետո հզոր հրդեհ է բռնկվել, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ընդգրկել է մոտ 20 հազար քմ տարածք:









































