Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Տաքսիների դեղին համարանիշերը կփոխարինվեն ինքնակպչուն ներդիրներով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման բարեփոխումների ընթացքում, հաշվի առնելով կուտակված փորձը և բողոքները, ընդառաջելով ներկայացված բազմաթիվ առաջարկություններին, մշակվել են կանոնակարգային նոր մոտեցումներ՝ ուղղված բացառապես վարորդների աշխատանքի դյուրացմանը, ադմինիստրատիվ-բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի և սպասարկման պայմանների բարելավմանը:

Մարտի 18-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատարված փոփոխությունները ներկայացրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը տեղեկացրեց, որ փաթեթում ներառված փոփոխությունների համաձայն՝ հանվելու է դեղին հիմնագույնի համարանիշերի պահանջը, որը փոխարինվելու է ինքնակպչուն ներդիրներով:

«Դեղին համարանիշերն առաջին հերթին կատարում էին վերահսկողական գործառույթ, այս դեպքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կտրամադրի ինքնակպչուն ներդիրներ, որոնք թույլ կտան հասկանալ, որ տվյալ տաքսիները գործում են օրենսդրական դաշտում»,- նշել է Ա. Ավետիսյանը:

Տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողները դեղին հիմնագույնի համարանիշերի տրվման համար այլևս չեն վճարի 17 000 դրամ:

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան՝ Ա. Ավետիսյանը տեղեկացրել է, որ ժապավենները կտրամադրվեն անվճար։ Հանվել է նաև ամենօրյա բուժզննման և տեխզննման պահանջը, քանի որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն կրում էր ձևական բնույթ:

Ներկայացված նախագծով ֆիզիկական անձանց ևս հնարավորություն է տրվում իրականացնել մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների ծառայություններ, որի արդյունքում նրանք հարկային մարմիններ հաշվետվություններ չեն ներկայացնի: Կատարված փոփոխություններով՝ կբարելավվի և կպարզեցվի լիցենզիայի հատկացման գործընթացը. ներկայիս 30 օրվա փոխարեն լիցենզիա կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների իրականացման դեպքում առաջարկվում է միավորել հարկը և պետական տուրքը: Գոյություն ունի վճարման երեք տարբերակ. ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման համար Երևան քաղաքում ամսական՝ 12 հազար, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար և տարեկան՝ 120 հազար դրամ:

«Yerkir.am» լրատվական կայքի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով պետք է ստուգաչափվեն հաշվիչները, Ա. Ավետիսյանը նշեց, որ տաքսիների հաշվիչները տարին մեկ անգամ պարտադիր պետք է ենթարկվեն ստուգաչափման, իսկ ուղևորը պետք է հստակ իմանա, թե մատուցված ծառայության դիմաց ինչքան գումար է վճարելու:

Ասուլիսին ներկա Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Տոնոյանը ևս կարևորել է դեղին պետհամարանիշերի փոփոխությունը՝ նշելով, որ նախկինում քաղաքացիները լուրջ խնդիրներ էին ունենում ոչ միայն ֆինանսական, այլև բյուրոկրատական տեսանկյունից:

«Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի» ղեկավար Արմեն Եղիազարյանը հավելեց, որ փոփոխությունների արդյունքում վարորդները խնայողություններ կանեն:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե անհատ տաքսիստները մտահոգություն ունեն, որ այս քայլերով փորձ է արվում իրենց «խոշորոցանել»՝ տանել դեպի խոշոր տաքսապարկեր, Ա.Ավետիսյանը նշել է, որ նման բան գոյություն չունի: «Բոլոր փոփոխություններն ուղղված են տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների շահերի պաշտպանությանը, գործունեության պայմանների բարելավմանը և ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը»,-ընդգծել է Ա.Ավետիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում