ԱՄՆ-ում ամուսինները գնացել են բանկ թալանելու և իրենց հետ տարել են երկու փոքր երեխաներին։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ այն ժամանակ, երբ մայրը բանկից փող է հանել, հայրը երեխաների հետ միասին մնացել է բանկի հարևանությամբ կայանված մեքենայում:
Կողոպուտը տեսագրվել է: Կինը մոտեցել է դրամարկղին և առանց աղմուկ բարձրացնելու աշխատողին ներկայացրել է գրություն՝ փողերն իրեն փոխանցելու պահանջով: Բանկի ծառայողից գրեթե հազար դոլար ստանալով՝ կինն արագ դուրս է վազել և նստել մեքենան: Այնուհետև ընտանիքը փախել է հանցագործության վայրից:
Շուտով ոստիկանները հայտնաբերել են մեքենան, որի մեջ ամբողջ ընտանիքն է գտնվել:
Ոստիկանության հետ զրույցի ժամանակ 27-ամյա ամուսինները խոստովանել են, որ վաղուց էին պլանավորել կողոպուտը: Նրանց հանցագործության է դրդել ֆինանսական ծանր վիճակը: Երիտասարդ ծնողների խոսքերով՝ իրենց պատրաստվում են դուրս հանել վարձած բնակարանից, ինչպես նաև՝ բժշկական ծառայությունից օգտվելու համար պարտքեր էին կուտակել:
Ամուսինները ձերբակալվել են: Նրանց գործով դատական նիստի օրը չի նշվում:









































