Իսրայելը բանտից ազատել է այն կալանավորին, ով 200 օր հրաժարվել է սնվել՝ պահանջելով իրեն ազատ արձակել: Այս մասին հաղորդել է տեղի հեռուստատեսությունը:
53-ամյա Այման Ալ-Շարաունեի և դեռևս կալանքի տակ գտնվող երեք պաղեստինցիների հացադուլը դարձել է պաղեստինյան ցույցերի գլխավոր պատճառ:
Պաղեստինում նախկին կալանավորին հերոս են համարում: Սահմանային անցումից նրան հիվանդանոց են տեղափոխել՝ բուժման համար:
Բողոքելով նոր ձերբակալության դեմ՝ Ալ-Շարաունեն հացադուլ էր հայտարարել անցած հուլիսին և այն դադարեցրել էր 140 օր անց ու վերսկսել 2013 թ. հունվարին։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:









































