Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen-ը մտադիր է հետ կանչել մի շարք ավտոմեքենաներ՝ կապված փոխանցման տուփերում անսարքությունների հետ: Դրա համար հիմք է ծառայել չինական լրատվամիջոցների կողմից Volkswagen-ին ուղղված քննադատությունը՝ հաղորդում է Reuters-ը:
Լրագրողական հետաքննության ընթացքում հաստատվել է, որ Volkswagen-ի փոխանցման տուփերը գերմանական արտադրողի համար շարունակում են մնալ լուրջ խնդիր: Այս մասին հայտարարել են չինական հեռուստաշոուներից մեկի ժամանակ: Նրա առանձնահատկություններից է ակամա արագություն հավաքելը:
Հեռուստաշոուից հետո Volkswagen-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ ընկերությունը ստուգման նպատակով հետ է կանչելու չինական շուկայում վաճառված ավտոմեքենաների մի մասը: Ավելի կոնկրետ տեղեկատվություն կներկայացվի մոտ ժամանակներս:
Բացի Volkswagen-ից, չինական լրագրողների քննադատության թիրախում է եղել նաև Apple ընկերությունը:










































