Աթենքի միանգամից երկու հրապարակներում անցկացվում են ցույցեր վարկատուների հետ կնքված ծավալով 85 միլիարդ եվրոյի երրորդ ծրագրի դեմ, հայտնում է TASS-ը:
Կենտրոնական Սինտագմա հրապարակում տեղի ունեցող ցույցը կազմակերպել է Հունաստանի պետական սեկտորի արհմիությունը, որի կարծիքով «թվով երրորդ հուշագիրը, ինչին պլանավորում է քվեարկել իշխող կոալիցիան, կհարվածի մասնավոր և պետական սեկտորին, գործազուրկներին, անհատ ձեռներեցներին և թոշակառուներին»:
Աթենքի Օմոնիա հրապարակում ցույցն անցնում է Համահունական ռազմական ճակատի հովհանավորությամբ: Նրանք կոչ են անում «աշխատավորներին, երիտասարդությանը, գործազուրկներին, ֆերմերներին և մասնավոր ձեռներեցներին պատասխան տալ հույն ժողովրդի տնտեսակն նոր տառապանքի համար»:
Հունաստանի խորհրդարանում օգոստոսի 13-ին տեղի է ունեցել միջազգային վարկատուների հետ համաձայնության հարցով քվեարկություն: Կառավարությունը չորեքշաբթի օրինագիծ է մտցրել, որի ընդունումը վարկատուների հետ համաձայնության և առաջին տրանշի եվրոպական կայունացման մեխանիզմում նախապայման կհանդիսանա:




































