Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակը կարող է կանգ առնել 2015-ին: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է ԱՀԿ ղեկավար Մարգարեթ Չանը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով` օգոստոսի սկզբին Գվինեայում և Սիեռա Լեոնեում վարակման 3 դեպք է արձանագրվել, ինչը խոսում է համաճարակի անկման մասին: «Ես միաժամանակ պետք է զգուշացնեմ պաշտպանվածության կեղծ զգացողության վտանգի մասին»,- ասել է Չանը:
Նա նաև բարձր է գնահատել միջազգային ջանքերը` հիվանդության տարածման դեմ պայքարում: