Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն 89-ամյակը նշել է` իր ազգին բաց նամակ ուղղելով, հայտնում է BBC-ն:
Պետական Granma թերթում հրապարակված էսսեում նա գրում է, որ ԱՄՆ-ը պարտք է Կուբային միլիոնավոր դոլարների փոխհատուցմամբ 53 տարվա առևտրային էմբարգոյի հետևանքով, որը մինչև այժմ հանված չէ:
«Կուբան հույս ունի փոխհատուցման` բազմամիլիոն դոլարների վնասին համարժեք, ինչպես մեր երկիրը հայտարարել է՝ ներկայացնելով անժխտելի փաստեր և տվյալներ ՄԱԿ-ում ելույթների ժամանակ»,- ասել է նա:
Այդ բաց նամակում ոչ մի նշում չկա ԱՄՆ-ի դեսպանատան աշխատանքի նորացման մասին Հավանայում, որի բացմանը կժամանի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ավելի վաղ Կաստրոն միայն դրականորեն է արտահայտվել Կուբայի և ԱՄՆ-ի հաշտեցման առթիվ:









































