Եվրասիական ազգային համալսարանի (ԵԱՀ) օրերի շրջանակում այսօր ԵՊՀ-ում մեկնարկել է «Եվրասիականության գաղափարները և հայ-ղազախական հարաբերությունները հին ժամանակներից մինչև մեր օրերը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Լ. Գումիլևի անվան եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Բաքիտժան Աբդրաիմը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիթովը և Հայաստանի ԱԳՆ աշխատակազմի խորհրդական Արամ Գրիգորյանը:
Գիտաժողովի ընթացքում երկու համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես կգան շուրջ երկու տասնյակ թեմատիկ զեկուցումներով:
Նշենք, որ անցած տարի էլ Ղազախստանի Եվրասիական ազգային համալսարանում անցկացվում էին ԵՊՀ օրեր:









































