Չինացի միլիարդատեր և աշխարհի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկի՝ Alibaba-ի ղեկավար Ջեք Ման գնել է Հոնկոնգի ամենաթանկ առանձնատունը։ Նա այն ձեռք է բերել 193.5 մլն ԱՄՆ դոլարով։ Այս մասին գրում է Hong Kong Economic Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ջեք Ման 919 քառակուսի մետր մակերեսով եռահարկ առանձնատունը ձեռք է բերել Պիկ շրջանում։ Յուրաքանչյուր քառակուսի ֆուտի (0,093 քառակուսի մետր) արժեքը կազմել է 19.3 հազար դոլար։
Պարբերականի տվյալներով՝ Ջեք Մայի կարողությունը գնահատվում է 31.2 մլրդ դոլար։








































