Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Հայաստանի տնտեսությունը կառավարվում է ոչ թե ծրագրով, այլ տնավարի

Ռուսական ռուբլու փոխարժեքի շարունակական անկումը շարունակում է մնալ Հայաստանի արտադրողների և հատկապես արտահանողների թիվ մեկ խնդիրը: Նրանք շարունակում են պնդել, որ հայկական դրամի գերարժևորումը հարվածում է Հայաստանի տնտեսվարողներին, հատկապես նրանց, ովքեր արտահանում են իրենց ապրանքները: Թե որքան կարող էր լինել դրամի իրական փոխարժեքը՝ որևէ մեկը չի կարող ասել, որովհետև չնայած հավաստիացումներին, որ դրամի կուրսը լողացող է, այն լողում է շատ փոքր միջակայքում՝ 478-482 դրամի սահմաններում, և վերահսկվում է ԿԲ-ի կողմից իրականացվող դոլարային ինտերվենցիաներով:

Մեր զրուցակից փորձագետներն ասում են, որ այսպես շարունակելը ուղղակի վտանգ է Կենտրոնական բանկի արտարժութային պահուստների համար, քանի որ ԿԲ-ն պարտադրված է անընդհատ դոլարային ինտերվենցիաներ անել փոխարժեքը պահելու համար: «Ճիշտ է, հուլիս-օգոստոսը մի քիչ աշխույժ ամիսներ են, մեր հայրենակիցներն են գալիս, դրսից ենք հյուրեր ունենում, ինչի հաշվին երկիր արտարժույթի հոսք է լինում, և ԿԲ միջամտության կարիք չի լինում, բայց աշնանից էլի այդ խնդիրն առաջանալու է: Իմ կարծիքով՝ դրամը առնվազն 20 տոկոսով արժևորված է, և եթե ԿԲ-ն չի ցանկանում վերջնականապես ոչնչացնել մեր երկրի արտաքին պահուստները, պետք է դրամի ավելի իրական փոխարժեք սահմանվի»,- ասում է մեր զրուցակից տնտեսագետը:

Նրա գնահատմամբ՝ վիճակը ավելի վատ է բյուջեի մասով, որտեղ չնայած գործադրվող բոլոր ջանքերին, համատարած թերհավաքագրումներ են և բյուջեի թերակատարումներ. «Իշխանությունը տեսնում է, որ դանակը հասել է ոսկորին, որ էլ քերելու միս չկա, բայց, մեկ է, շարունակում է նույն ոգով: Օլիգարխներից չեն կարող ավելի շատ հավաքել, քանի որ տնտեսության փոքրացման, շրջանառության ծավալների պակասելու արդյունքում պակասել է նաև նրանց եկամուտը: Իսկ եթե իշխանությունը նրանց ստիպի ավելի շատ վճարել, կարող է հանգեցնել այդ մարդկանց դժգոհությանը, ովքեր իշխանության աղբյուրն են և իշխանության միակ հենարանը»:

Ըստ նրա՝ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ բյուջեն թերակատարվում է, չի հավաքագրվում այնքան գումար, որքան պետք է հավաքագրվեր ըստ բյուջեի մասին օրենքի: «Դա նշանակում է, որ համապատասխանաբար կրճատվում են նաև ծախսերը: Բայց որտեղից են կրճատվում, ով է որոշում, թե հատկապես որ ծախսերն են կրճատվում: Այդ կրճատումները ևս պետք է լինեն օրենքով, ԱԺ-ն պետք է հաստատի: Մինչդեռ Հայաստանում դա արվում է տնավարի. ուղղակի ասում են՝ փող չկա, չեն կարող այդ կամ այն ծրագիրը ֆինանսավորել: Դժվար է հստակ ասել, թե որտեղ են քիչ ծախսում, որ ոլորտների հաշվին են խնայողությունները արվում, բայց կարող եմ ասել, որ առողջապահության, կրթության, գիտության և սոցիալական ոլորտներում արվող ծախսերի նման ցածր մակարդակ հնարավոր չէ անգամ պատկերացնել: Եվ խնայողություններն էլ հիմնականում կատարվում են այդ ոլորտների հաշվին, ինչից հիմնականում տուժում են հասարակության սոցիալապես անապահով շերտերը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի այսօրվա սոցիալական և տնտեսական վատ վիճակը պայմանավորված է բացառապես սուբյեկտիվ գործոններով՝ վատ կառավարմամբ և կոռուպցիայի բարձր մակարդակով. «Ղարաբաղի հարցի լուծված չլինելը, շրջափակում կամ այլ հանգամանքներ որևէ կապ չունեն ստեղծված վիճակի հետ: Հայաստանում պետք իրականացնել համակարգային փոփոխություններ, այս արտահայտությունը շատ չարչրկված է, բայց միևնույն է՝ առանց կառավարման ավելի արդյունավետ համակարգի ստեղծման և կոռուպցիայի էական նվազեցման հնարավոր չէ հասնել շոշափելի տնտեսական արդյունքների»:

«Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են այս երկրի տերերը, կորցրել են իրականության զգացողությունը, նրանք չեն տեսնում, որ հայտնվել են մի վիճակում, որ իրենք կորցնում են երկիրը: Կառավարման հին մոդելները այլևս ի վիճակի չեն որակական փոփոխությունների հանգեցնել, դրա համար այդ մարդիկ պետք է գան այն մտքին, որ իրենց ունեցվածքը պահպանելու համար պետք է երկրում որակական փոփոխություններ արվեն, որ դա բխում է առաջին հերթին իրենց կորպորատիվ շահերից: Բայց, ցավոք, ես այդպիսի գիտակցության գոյություն չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ այդ մարդիկ շարունակում են ապրել իրենց օրվա գումարը աշխատելու, երկրից հնարավորինս շատ գումար տանելու մասին, ինչը ավելի է խորացնում ճգնաժամը, դժվարացնում դրա հաղթահարման հնարավորությունը»,- ասում է ԱՄՆ-ում կրթություն ստացած մեր զրուցակիցը, ով նման համատեղ գիտակցված որոշման օրինակ է բերում ԱՄՆ-ին, որտեղ ևս օլիգարխիան որոշեց փոխել խաղի կանոնները հանուն ավելի լավ երկիր ունենալու գիտակցման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում