Իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է կարիերան շարունակել «Անթալյասփոր»-ում: Կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի պայմանների հարցում:
Fanatik-ի տեղեկությունների համաձայն՝ այժմ «Անթալյասփոր»-ը պետք է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ որոշի դարպասապահի հրաժարգնի գումարը:
33-ամյա Վալդեսը նախորդ տարի է մանչեսթերյան ակումբ տեղափոխվել, որի կազմում ընդամենը երկու հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայի շրջանակներում:








































