HSBC կորպորացիայի հետազոտության արդյունքներով կազմվել է Եվրոպայի բարձրագույն ուսումնական հաստատություններում դիպլոմի ստացման համար ամենամատչելի համալսարանների ցուցակը։
Ուսումնական տարվա արժեքի հաշվարկով ամենաէժան համալսարանների վարկանիշում առաջատարը Վարշավայի համալսարանն է։ Մասնագետների հաշվարկներով՝ լեհական համալսարանում ուսման տարեկան վարձը կազմում է 5865 եվրո։
Երկրորդ տեղում Լիսաբոնի համալսարանն է՝ 8019 եվրո ցուցանիշով։ Հնգյակը եզրափակում են Ստամբուլի Բոսֆորի համալսարանը, Բեռլինի Ազատ համալսարանը, Իսպանիայի Գրանադայի համալսարանը՝ փոխանցում է The Portugal News-ը։









































