Ադրբեջանի բնակիչների շրջանում շշուկներ են պտտվում մայրաքաղաքը Բաքվից Գյանջա տեղափոխելու մասին: Այսօր այդ քաղաքում ակտիվորեն իրականացվում են շինարարական և բարեկարգման աշխատանքներ:
Կասպից ծովի ափի խոշորագույն քաղաք Բաքուն նախատեսված է երկու միլիոն բնակչի համար, սակայն այնտեղ ապրում է երկու անգամ ավելի շատ մարդ: Համաձայն վիճակագրության՝ այնտեղ ավտոմեքենա ունի յուրաքանչյուր 3-րդը: Կենտրոնում վարչական շենքերն ու խանութները նույնպես չեն բարելավում իրավիճակը՝ փոխանցում է MIR24-ը:
Ճարտարապետ Շարիֆ Շարիֆովի խոսքով՝ կապված բարդացող իրավիճակի հետ՝ նպատակահարմար է մայրաքաղաքն այլ քաղաք տեղափոխել, օրինակ՝ Գյանջա: Գյանջան ողջ Հարավային Կովկասի կենտրոնն է: Այն տեղակայված է երկրի տարածաշրջանների քաղաքներից գրեթե հավասար հեռավորությունների վրա: Նա կարծում է, որ մայրաքաղաքի՝ Գյանջա տեղափոխումը երկրի ներքին շրջանների զարգացման խթան կհանդիսանա:
Գյանջան Ադրբեջանի՝ տարածքով երկրորդ, իսկ բնակության թվաքանակով՝ երրորդ քաղաքն է:











































