Հունական տնտեսությունը երկրորդ եռամսյակի արդյունքներով ցուցաբերել է անսպասելի աճ. երկրի ՀՆԱ-ն աճել է 0.8 տոկոսով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Հունաստանի պետական վիճակագրական ծառայությանը։
Վերլուծաբանները կանխատեսել էին երկրորդ եռամսյակի արդյունքներով ՀՆԱ 0.5-0.6 տոկոսի կրճատում։ Տնտեսական աճ չի կանխատեսել հարցման ենթարկված վերլուծաբաններից մեկը։
Հունաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակի արդյունքներով ընկել է 0.2 տոկոսով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն սպասում է 2015 թվականի արդյունքներով Հունաստանի ՀՆԱ 2.3 տոկոսի անկում։








































