Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Չելսի» – «Վեսթ Հեմ» հանդիպման ժամանակ տեղի ունեցավ տհաճ միջադեպ, որը հայտնվեց ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում:
Այն բանից հետո, երբ Ֆրենկ Լեմպարդն իր 200-րդ գոլը խփեց «Չելսի»-ի կազմում, Ջոն Թերիի հետ տոնում էր այն:
Գոլը տոնելու ժամանակ «Վեսթ Հեմ»-ի երկրպագուները սկսեցին նրանց հարվածել հոթ-դոգերով ու մետղադրամներով: Ձերբակալվածներ առայժմ չկան:









































