Դերասանուհի Սալմա Հայեկը պատմել է երիտասարդության պահպանման հրաշագործ միջոցի մասին, որն ավելի արդյունավետ է, քան բոտոքսը։ Այս մասին հայտնում է 7days.ru-ն։
Նա հավատում է, որ մոտ ապագայում գիտնականները կստեղծեն միջոց, որը կօգնի կանանց հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունը և գեղեցկությունը։ Եվ քանի դեռ գյուտը չկա, դերասանուհին պայքարում է իր միջոցներով։ Նա չի պատրաստվում դիմել բոտոքսի օգնությանը։
«Գիտե՞ք, թե ինչն է հրաշալի կերպով ազդում դեմքի մաշկի վրա. մերսումը։ Ահա իմ գաղտնի զենքը։ Սակայն պայմանով, որ մերսողը գիտի իր գործը։ Այդ դեպքում ոչ մի բոտոքս չի պահանջվի»,- ասել է նա։




































