Նեապոլում հայտնի պիցերիայի սեփականատեր Ջինո Սորբիլոն մտահղացել է բավականին օրիգինալ աղանդեր՝ միավորելով պիցցան և պաղպաղակը: Արդյունքում ստացվել է պաղպաղակ պիցցայի համով՝ գրում է Kedem.ru-ն:
Աղանդերն իրենից ներկայացնում է պրեմիում դասի սերուցքային պաղպաղակ՝ Սան Մարցանո տոմատի կոնֆիտյուրի և պիցցայի կտորների հավելումով՝ եփված փայտե վառարանում:
Սորբիլոն պաղպաղակի համար պատրաստել է հատուկ կոնֆիտյուր, որն ինչպես նա է պնդում՝ շատ համեղ է ստացվել: Յուրօրինակ պաղպաղակը նախ կվաճառվի Նեապոլի միայն 5 խանութներում, սակայն շուտով կհայտնվի նաև բազմաթիվ սրճարաններում և ռեստորաններում:









































