Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Boss şelf նավթային ընկերության շուրջ 1000 աշխատակիցներ այսօր առավոտյան բողոքի ակցիաներ են սկսել:
Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, ընկերության աշխատակիցները բողոքում են բժշկական ապահովագրության բացակայությունից, ցածր աշխատավարձից: Հաղորդվում է, որ դադարեցվել է բոլոր արտադրամասերի աշխատանքը: Աշխատակիցները ղեկավարությանը կներկայացնեն իրենց պահանջները՝ ժամանակ տրամադրելով դրանց լուծման համար:
Նշվում է, որ բողոքի ակցիան երկարատև է լինելու:









































