ԱՄՆ-ը չի հրաժարվում սիրիական ընդդիմությանը մարզելուց, չորեքշաբթի ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները, մեկնաբանելով այն հրապարակումը, որ ԱՄՆ-ը մտադիր է ընդդիմության փոխարեն նախապատվություն տալ երկրի հյուսիսում քրդական ինքնապաշտպանության ուժերին, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը կշարունակի քրդերի, սիրիական թուքմենների և սիրիական արաբական ուժերի գործողությունները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ ԱՄՆ-ը մոտ 2 ամիս վերապատրաստել էր Սիրիայի չափավոր ընդդիմության 60 զինյալների: Ամերիկյան չափանիշներով, այդ թվում հետախուզության գծով, պատրաստվում են մոտ 7000 կամավորներ: Ավելի վաղ, ԱՄՆ-ը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի, Քաթարի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի բազաներում տարեկան 5000 կամավորների պատրաստելու հարցում:









































