Գերմանիայում լճում լողալիս 16-ամյա աղջիկը կես կիլոգրամանոց ոսկու ձուլակտոր է գտել` 15 հազար եվրո արժողությամբ: Այս մասին գրում է BBC-ն:
Նա ձուլակտորը հայտնաբերել է երկու մետր խորության վրա` Բավարիայում` Քյոնիգսզե լճի ափի մոտ ուրբաթ օրը և հանձնել ոստիկանությանը:
Ներկա պահին ոստիկանները փորձում են պարզել ձուլակտորի ծագումը և այն հանձնել տիրոջը:










































