Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և Իրաքի պատերազմը սկսած նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջեբ Բուշը փորձելով հանրապետական թեկնածուների մեջ առաջին տեղը դուրս գալ, մեղադրել է Հիլարի Քլինթոնին այն բանի մեջ, որ Օբամայի վարչակարգի գործողություններն Իրաքում հանգեցրեցին ԴԱԻՇ-ի առաջ գալուն և Իրանի ուժեղացմանը, հայտնում է The Washington Post-ը:
Ջեբ Բուշն Իրաքի պատերազմում հաղթանակն անվանում է հաջողված և հերոսական, և պնդում է, որ այնտեղից զորքերի դուրս բերումը եղել է անժամանակ` այն անվանելով ճակատագրական սխալ: Նրա խոսքերով՝ այդ պրոցեսն առաջացրել է վակուում, որը լրացրել է ԴԱԻՇ-ը, հայտնում է newsru.co.il-ն:
«Վտանգից փախչելը կարող է լինել նույնքան անմիտ, որքան դեպի վտանգ գնալը, և մենք դրա համար հսկայական գին ենք վճարել»,- հայտարարել է Ջեբ Բուշը:











































