Այս տարվա գարնանը Microsoft-ը ներկայացրել է Skype հավելվածի բիզնես-տարբերակը: Դրա առանձնահատուկ տարբերություններն են բարձր անվտանգությունը և առցանց համաժողովներ իրականացնելու հնարավորությունը, որոնց մինչև 250 մարդ կարող է մասնակցել: Այսօր Microsoft-ը հայտարարել է այդ նախագծի` iOS-ի և Android-ի միջոցով թողարկվելու մասին:
Հավելվածի ինտերֆեյսը կադապտացվի ոչ մեծ սենսորային էկրաններին: Օգտատերերը կկարողանան փնտրել կոնտակտներ, դիտել արխիվային զանգերը, հանդիպումներ և իրադարձություններ ծրագրել:
Դեռևս վաղ է խոսել շնորհանդեսի օրվա մասին:









































